Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գ. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաների վարորդները և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։