Երևանում ևս մեկ այգի է նորոգվել: Այս մասին սոցցանցի իր էջում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել և գրել.
«Երևանը մարդկանց համար քաղաք է։ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։
Այգին իր կանաչապատ տարածքներով, հանգստի գոտիներով և ժամանակակից խաղահրապարակներով ապահովում է ակտիվ և հաճելի հանգիստ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով»։