«Հայաստանում բնակչության մոտ 99 %-ը հասանելիություն ունի խմելու ջրին»,- նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ զեկույցում:
Իրավիճակը, սակայն, այսքան լավ չէ աշխարհի մի շարք երկրներում:
2.1 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում խմելու ջրի խնդիր ունի, իսկ 106 միլիոն մարդ ջուր է խմում ոչ անվտանգ աղբյուրներից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան