Ակնալիճ համայնքում հողերը կաթիլային համակարգով ոռոգելուց հետո հույս ունեն, որ բերքը կավելանա և կհավաքվի ավելի շուտ, քան նախորդ տարիներին:
Համայնքի հողերը մի քանի անգամ ավելի շատ են ջուր կլանում, քան այլ գյուղերի հողերը, ուստի կաթիլային ոռոգման համակարգը ջրօգտագործման լավագույն տարբերակն է ըստ բնակիչների:
Համայնքի հողերի 80 տոկոսն արդեն իսկ ոռոգվում է կաթիլ առ կաթիլ: