Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 02։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։41-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):