Առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի 3 փուլով՝ 2026-28 թվականներին. մանրամասներն առողջապահության նախարարն է ներկայացրել: Անահիտ Ավանեսյանը նաև փարատել է մտահոգությունը, թե մարզային որոշ բուժկենտրոններ, նախարարության ենթակայությանն անցնելով, կարող են փակվել: Նախարարը նշել է, որ համակարգը դառնում է ծախսարդյունավետ, և ծառայությունների համար վճարումներն առավել արդյունավետ կօգտագործվեն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: