Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են Հարավային Կովկասում զարգացումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղուն»։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային անխափան երթուղու կարևորությունը: Նշվում է, որ դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: «Մեր ցանկությունն է՝ հասնել մշտական խաղաղության», - ասված է հայտարարությունում։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: