Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ․Սևակի փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի, Քանաքեռցու, Աղասու, Քանաքեռ 1-ին և 2-րդ փողոցների, Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: