«Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել են դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ հղում անելով «Թուրքական ավիաուղիներ»-ին, որը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրային տեղեկատվական հարթակում։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները: