Նախագահ Թրամփը խաղաղության ծրագիր է առաջարկել, և միջազգային հանրությունը ողջունել է այդ ծրագիրը, մենք նույնպես ողջունում ենք, և հույս ունենք՝ ծրագրի իրագործման արդյունքում կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Մերձավոր Արևելքի ծրագիրը երեկ համաձայնեցվել է, մնում է՝ ՀԱՄԱՍ-ը հաջորդ քայլն անի: Ի՞նչ է կարծում Փաշինյանն այդ մասին:
Այս համատեքստում Փաշինյանը նաև հիշեցրեց. «Նախորդ տարի մենք՝ ՀՀ-ն, ճանաչել է Պաղեստին պետությունը: Մենք, իհարկե, ուշի ուշով հետևում ենք գործընթացներին և հույս ունենք, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի Գազայում նախագահ Թրամփի ջանքերի արդյունքում և միջազգային հանրության աջակցության պայմաններում»: