Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է «Օփփորթյունիթի» արտաքին հարաբերությունների ինստիտուտի համահիմնադիր Մալգորզատա Սամոյեդնիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դավիթ Կարապետյանը ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակների իրականացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, ներառյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա շրջանակներում TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքները։
Քննարկվել է նաև Ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները՝ միտված համագործակցության խորացմանը և երկկողմ ու բազմակողմ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը: