Ապագա կենսաթոշակառուների ֆինանսների կայունությունը երաշխավորված է: Ֆոնդերը կայուն աճում են՝ շարունակաբար ավելացնելով ակտիվները:
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները մատնանշում են, որ դրական ցուցանիշին հասել են նաև պետության աջակցության շնորհիվ. օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով ֆոնդերին բավարար ազատություն է տրվել:
Ֆոնդերի աշխատանքին մասնագիտորեն հետևող անկախ ֆինանսիստներն էլ փաստում են, որ համակարգը կայուն է ու կարողացել է դիմագրավել կորոնավարակի, պատերազմի, համաշխարհային անկայունությունների մարտահրավերները:
Մասնագիտական շրջանակների հետ թեման ամփոփել է Նիկոլայ Ավետիսյանը։