Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը իրար կապող՝ տարիներ շարունակ ձգվող ծրագիրը, որի բյուջեն ավելի քան 100 մլն եվրո է, ավարտական փուլում է:
Հայաստան-Իրան բարձրավոլտ գիծը, որը անվտանգության լրացուցիչ երաշխիք կապահովի մեր երկրին, 2026-ին հնարավոր կլինի միացնել էներգահամակարգին:
էներգետիկ կամուրջը գրեթե երեք անգամ կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: Զուգահեռ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում Իրանից մեծ ծավալի գազ կներմուծվի:
Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում նաև Վրաստան։ Շուրջ 7 տարի է՝ ձգձգվում է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ հիմնական պատճառը ֆինանսական է։ Ոլորտը համակարգող նախարարը վստահեցնում է՝ ծրագրի մրցութային գործընթացում վերջապես առաջընթաց կա։
Էներգետիկ համագործակցության առումով Հայաստանն ու Թուրքիան ևս հետաքրքրվածություն ունեն։
Փորձագետների խոսքով՝ այսպիսով մեր երկիրը հավակնում է դառնալ էներգետիկ հաբ տարածաշրջանում։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։