2021-24 թվականներին Երևանում հիմնանոոգվել, կառուցվել կամ վերակառուցվել է 36 մանկապարտեզ, 2025-ին շահագործման է հանձնվել ու կհանձնվի 6 մանկապարտեզ, 2026-ին էլ նախատեսվում է ավարտել ևս 2-ը:
Չնայած նախակրթական հաստատություններում շինարարության այս տեմպին՝ դեռ 9000 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին: Նրանց հիմնական մասը 2023-ին ծնվածներն են՝ ամենակրտսեր սաները: 5-6 տարեկանները հերթում ամենաքիչն են: Պետության քաղաքականությունն է՝ նախադպրոցական տարիքի երեխաներին առաջնահերթություն տալը:
Որոշ երեխաներ էլ հերթում են հայտնվել հենց մանկապարտեզների վերանորոգման պատճառով: Սակայն վերանորոգումն անհրաժեշտություն է՝ որոշ դեպքերում մինչև 100 տարեկան շենքերի սեյսմակայունության խնդիրների պատճառով: Վերակառուցումից հետո բացվող մանկապարտեզներն, ի դեպ, միշտ ավելի շատ երեխաների ընդունելու հնարավորություն են ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում։