Հայաստանում լրջագույն փոփոխություններ են կատարվում, ուստի 4-րդ հանրապետության հռչակումն այլընտրանք չունի: Սա քաղաքագետների գնահատականն է:
Փաստարկվում է, որ պետության ընկալումը փոփոխվում է, և պետական համակարգը պետք է արձանագրի տրանսֆորմացիան:
Վերլուծաբանները միանգամայն ընդունելի են համարում վարչապետի առաջարկությունը, որ չորրորդ հանրապետության հիմքում պետք է լինի խաղաղության օրակարգը, Ալմա Աթայի հռչակագրով ճանաչված Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիությունը և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը:
Մասնագետները նաև նկատում են, որ այս դիրքորոշումը քննադատողներն այլընտրանք չեն առաջարկում։
Քաղաքագիտական գնահատականներն ու կանխատեսումները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: