TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագծի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, գոյություն ունեցող երկաթուղու ավտոճանապարհների բացումը՝ խողովակաշարարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում, և համոզված եմ՝ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- նշեց Փաշինյանը։