Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հայտարարել՝ Երևանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց որևէ արտաքին միջամտության։ Իլհամ Ալիևի խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է:
«Այն կամրապնդի տարածաշրջանային կապերը: Հաղորդակցությունները երկարատև խաղաղության մեր տեսլականի հիմքն են», - շեշտել է Ադրբեջանի նախագահը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:
Հեղինակ` Դիանա Գասպարյան