Խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով, որի շուրջ արդեն մի քանի ամիս է համաձայնության չեն գալիս խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը: «Հայաստան» խմբակցությունն այսօր հայտարարել է, որ կմիանան գործընթացին՝ անհրաժեշտ 54-ի փոխարեն ապահովելով 36 ձայն:
«Արհեստական զբաղմունք է, գտել են, զբաղվում են»՝ լսումներին արձագանքել են կառավարող խմբակցությունից, նշել՝ ժողովրդի կամքը չի արտահայտում ընդդիմության պահանջը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան