ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: