Դատախազությունը գործարար Սամվել Մայրապետյանից 4.5 մլրդ դրամ է պահանջում: Հայցն առնչվում է Տերյան 66 շենքին, բնակարանների առուվաճառքի պայմանագրերում տասնապատիկ անգամ նվազ թիվ է նշվել՝ խուսափելով հարկային պարտավորություններից: Այս շենքում բնակարան ունեն նախկին պաշտոնյաներ, նաև Սեդրակ Քոչարյանը:
Այսօրվա դատական նիստին ներկա են եղել Մայրապետյանի երկու պաշտպանները, նա հետախուզվում է 2020 թվականից:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: