ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Պետքարտուղարը կրկնել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնել սպանությունները և ընդգծել է Մոսկվայի կողմից էական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար` ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Ռուբիոյի և Լավրովի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։ ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Լավրովը և Ռուբիոն «փոխանակել են կարծիքներ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ»։ Լավրովն նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է «ԱՄՆ-ի հետ համատեղելու ուժերը՝ ուկրաինական ճգնաժամի հիմնարար պատճառները վերացնելու ուղղությամբ», ինչպես նաև անընդունելի է որակել «հակամարտության ձգձգմանն ուղղված փորձերը»։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: