Իլհամ Ալիևն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես՝ «Թրամփի ուղուն»: Նրա համոզմամբ՝ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ կարևորագույն հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանն ու համաշխարհային մատակարարման շղթաներին դրանց ինտեգրմանը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ TRIPP-ը զգալի ներուժ ունի նաև էներգառեսուրսների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման և օպտիկամանրաթելային մալուխների անցկացման համար, ինչի արդյունքում տարածաշրջանը կվերածվի առևտրի և թվային հաղորդակցությունների միջազգային հանգույցի։ Ալիևը հավատացրել է, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ երթուղու արագ իրականացումն ապահովելու համար:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: