Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան ի սկզբանե խրախուսել է Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության: «Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին ձեռնարկվեցին քայլեր, որոնք կնպաստեն երկու երկրի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին: Նաև ԱՄՆ նախագահին՝ այս գործընթացին իր ներդրումն ունենալու համար»,- շարունակել է Էրդողանը։ Նա հավելել է՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն էլ ընթանում է նախատեսվածի համաձայն։
Տարածաշրջանի և միջազգային զարգացումները՝ տեսաշարում: