РБК լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել է, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակման ժամանակ օգտագործվել են մեծ թվով փուչիկներ։
«Իսկապես շատ փուչիկներ կային, բայց անօդաչու թռչող սարքերի հարձակումներում դրանց լայնածավալ օգտագործում նախկինում չէր գրանցվել»,- լրագրողներին ասել է աղբյուրներից մեկը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել փուչիկների օգտագործման մասին, բայց տեղեկացրել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։ Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Մոսկվայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի երկնքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ Մոսկվային է մոտեցել անօդաչու թռչող սարքերի մեծ քանակություն՝ ավելի քան 40-ը: Մոսկվայի օդանավակայաններում թռիչքները կրկին ժամանակավորապես դադարեցվել են։