Նոր սահմանադրության ընդունումը կլուծի ամենակարևոր խնդիրը՝ դատական իշխանության օրգանական կապը ժողովրդի հետ՝ հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով հարցին՝ որն է այն երեք կարևոր բարեփոխումը, որը Հայաստանում կապահովի կայուն ժողովրդավարություն:
Փաշինյանը պարզաբանել է՝ այսօր դատական իշխանությունը կտրված է ժողովրդից, մինչև Սահմանադրությունը փոխելը պետք է փոխել մտածողությունը:
Ժողովրդավարության հայկական ֆորումի գլխավոր հարցադրումներն ու երկրի ղեկավարի դիտարկումները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: