Հսկայածավալ ճանապարհաշինություն է իրականացվում Սյունիքում: Կառուցվում են բնակավայրերը իրար կապող ճանապարհներ, նաև այնպիսիք, որ նախկինում չեն եղել, հիմնանորոգվում են վաղուց մաշվածները:
Զուգահեռաբար բարձր որակով նորոգվում են դեպի Սյունիք տանող ճանապարհները:
Բոլոր դեպքերում աշխատանքներն արվում են բծախնդրորեն՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Հաշվի է առնվում, որ այդ ճանապարհներով բեռնատարներ են անցնելու: Որակից գոհ են երթևեկողները, իսկ մոտակա բնակավայրերի բնակիչները երախտագիտությամբ շինարարներին սուրճ ու ջուր են հասցնում: