Սեպտեմբերի 12-ին 6-րդ հանդիպումը ունեցան հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։
Երևանյան բանակցություններն այս անգամ առանձնացան օրակարգային նոր ուղղություններով։
Այս հանդիպումն առանձնահատուկ էր նաև, քանի որ տեղի ունեցավ հենց Երևանում:
Քաղաքագետները նկատում են, որ Թուրքիան շարունակում է մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացով:
Նշում են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայ-թուրքական մեծ օրակարգի մեկնակետ կարող է դառնալ:
Թեմայի վերաբերյալ տեսակետներ՝ Հայաստանից ու Թուրքիայից։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան