Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։
«Բելառուսի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը։ Մենք միասին հաղթահարել ենք ծանր փորձություններ, կիսել նշանակալի ձեռքբերումների ուրախությունը և աջակցել միմյանց բարդ ժամանակներում»,- նշված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։
Երկրի ղեկավարը վստահ է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է պահպանել և ամրապնդել համագործակցության և գործընկերության ոգին։ Ալեքսանդր Լուկաշենկոն մաղթել է հայ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ։