COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Ակնկալում ենք բացահայտել Թրամփի ուղու ամբողջ ներուժը. ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձը

Ակնկալում ենք բացահայտել Թրամփի ուղու ամբողջ ներուժը. ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով, որում նշված է.

«Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Ամերիկայի ժողովրդի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները։

Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ խաղաղության ուղղությամբ մեր նվաճումը միասին նշելու համար։ Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։

Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում