Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովի հետ: Մարթա Կոսը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն կստեղծեն բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ և կշարունակեն ամրապնդել երկկողմ գործընկերությունը: «Տարածաշրջանում խաղաղությունը հնարավորություններ է բացում շուկաների, առևտրի և ներդրումների համար»,- նշել է Եվրահանձնակատարը։
Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Մարթա Կոսը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: