Աբու Դաբին անհամբերությամբ սպասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ուղղությամբ աշխատանքները՝ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։
«ԱՄԷ-ն մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. հետաքրքրված ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ գործակցության զարգացմամբ»,- ընդգծել է շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ դրական զարգացումները և փաստաթղթի վերջնական կնքումը։
«Վերահաստատում ենք Աբու Դաբիի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որպեսզի այստեղ բնակվող ժողովուրդները ապրեն խաղաղության մթնոլորտում»,- նշել է ԱՄԷ նախագահը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում