ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ Նյու Յորքում, որտեղ տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը։
Այդ մասին
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս։