Վաշինգտոնյան համաձայնությամբ ճանապարհներն ապաշրջափակվում են Հայաստանի ինքնիշխանության հարգմա՞մբ, թե՞ գործում է միջանցքային տրամաբանությունը:
Թվում է՝ պաշտոնական Երևանի փաստարկված հիմնավորումներից հետո հարցը փակված պետք է համարվեր, սակայն որոշ շրջանակներ շարունակում են Բաքվի խոսույթը տարածել մեր երկրում:
Քաղաքագետները մատնացույց են անում հրապարակված փաստաթղթերն ու դարձյալ կրկնում՝ փոխադարձության սկզբունքը երաշխավորված է, մեր երկրի տարածքով անցնող ճանապարհները գործում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ներքո:
Հիմնավորվում է նաև, որ ճանապարհների բացումը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Հայաստանի համար է շահեկան:
Պաշտոնական հիմնավորումները և փորձագետների վերլուծությունը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: