Նախկինում ՀԷՑ-ի ղեկավարները աստղաբաշխական գումարներ են ստացել, այնինչ մոտ 1000 աշխատակցի աշխատավարձը եղել է 150-180 հազար դրամի սահմաններում: Սա միակ բացահայտումը չէ, որ արել է ժամանակավոր կառավարիչը մեկուկեսամսյա գործունեության ընթացքում:
Արդյունավետ կառավարման շնորհիվ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հաջողվել է միլիարդներ խնայել:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ծայրահեղ մաշված են ենթակառուցվածքները, ինչը անմիջականորեն խանգարել է մեր երկրում արևային էներգետիկայի զարգացմանը:
ՀԷՑ-ում գործել է կլանային տնտեսվարում, խնամիա-բարեկամական սկզբունքներ, մեկ կազմակերպությունից գնումներ։
Կասկածելի է նաև նախկին սեփականատերերի ներդրումային ծրագիրը. այստեղ ՊԵԿ-ը ուսումնասիրություններ է իրականացնում, առաջիկայում էլ կլինի միջազգային աուդիտ:
Ռազմավարական կառույցի հազարավոր խնդիրների ու ծրագրերի մասին Նիկոլայ Ավետիսյանը զրուցել է Ռոմանոս Պետրոսյանի հետ։