Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը համաձայնել է կառավարության ժամանակավոր ղեկավար նշանակել Սուշիլա Քարքիին, որն ավելի վաղ գլխավորում էր երկրի Գերագույն դատարանը: Ավելի վաղ ցուցարարները Քարքիին ընտրել էին որպես վարչապետի իրենց գլխավոր թեկնածու:
Նա համարվում է կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող։ Լրատվամիջոցների տվյալով՝ 73-ամյա Քարքին կգլխավորի Նեպալի կառավարությունը մինչև հաջորդ ընտրությունը, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա կես տարուց մինչև մեկ տարվա ընթացքում:
Պաուդելը նաև համաձայնել է ցրել խորհրդարանի ստորին պալատը և արտակարգ դրություն հայտարարել:
Սեպտեմբերի 8-ից Նեպալում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ կոռուպցիայի և խոշորագույն սոցցանցերի մեծ մասը արգելափակելու՝ իշխանությունների որոշման: Հանրահավաքները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Զոհվել է 51 մարդ, ավելի քան 1300-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Արդյունքում կառավարությունը չեղարկել է սոցցանցերի արգելափակումը, իսկ վարչապետ Շարմա Օլին հրաժարական է ներկայացրել։