Բագրատաշենի մաքսային անցակետի երկու աշխատակից պետությանը պատճառել է մոտ 14 մլն 700 հազար դրամ վնաս:
Ըստ մեղադրանքի՝ նրանք 1 մլն 710 հազար դրամ կաշառքի դիմաց թույլ են տվել Հայաստան ներկրել ծխախոտ:
Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է: