Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 221 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բրյանսկի, Լենինգրադի, Կալուգայի, Նովգորոդի, Մոսկվայի, Ռոստովի, Պսկովի և այլ մարզեր:
Տեղեկություններ կան, որ Սմոլենսկի շրջանում հրդեհ է բռնկվել, խոցվել է Կարդիմովոյի նավթաբազան։ Պրիմորսկի նավթային նավահանգստում էլ նավ է հրդեհվել:
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ ոչնչացվել է մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 9 ԱԹՍ։ Սանկտ Պետերբուրգում թռիչքների սահմանափակում է մտցվել, «Պուլկովո» օդանավակայանը փակվել է:
Միջազգային զարգացումները՝ տեսանյութում: