Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին կայանալիք համաժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՔՊԿ 7-րդ հերթական Համաժողովի օրակարգը:
Մինչ այս, վարչապետը հրապարակել էր նաև ՔՊԿ նոր խմբագրմամբ Կանոնադրության նախագիծը:
ՔՊԿ 7-րդ հերթական Համաժողովի օրակարգը՝ հետևյալ հղմամբ:
2025 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որի օրակարգային հարցերից մեկը նոր խմբագրմամբ Կանոնադրության հաստատումն է։