ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ երեկ Դոհային Իսրայելի հարվածների հետևանքով շարժման բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները չեն զոհվել: Սակայն զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ Գազայի հատվածում շարժման առաջնորդ Հալիլ ալ Հեյիի որդին։ «Հակամարտության կարգավորման հարցով Դոհա մեկնած թիմի վրա հարձակումը չի ստիպի ՀԱՄԱՍ-ին փոխել բանակցություններում իր դիրքորոշումը. դա միայն ցույց է տալիս, որ Իսրայելի վարչապետը խաղաղություն չի ցանկանում»,- ասված է պաղեստինյան շարժման հաղորդագրության մեջ։ Կատարի ՆԳՆ տվյալով՝ իսրայելական գործողությունների հետևանքով նաև քաղաքացիական անձինք են տուժել:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: