Նախագծի ընդունմամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել այն հանգամանքը, որ պատվիրատուն չի կարող փոխել կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան, իսկ բնութագրերին ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերը և կարգը կսահմանի Կառավարությունը:
Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Ավագ Ավանեսյանը նշել է, որ գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: