Կիբեռանվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթն արժանացել է կառավարության հավանությանը և մինչև տարեվերջ կքննարկվի Ազգային ժողովում:
Նման օրենքն անհրաժեշտ են համարում նաև ոլորտային մասնագետները: Փաթեթը ներառում է երեք օրինագիծ:
«Կիբեռանվտանգության մասին» օրենքը կոչված է պաշտպանելու թվային տիրույթում առկա այն տեղեկություններն ու տեղեկատվական համակարգերը, որոնցով հնարավոր է մարդկանց կամ պետությանը վնասել:
«Հանրային տեղեկությունների մասին» օրենքը վերաբերում է պետական կառավարման համակարգի տվյալների պահոցների, շտեմարանների պահպանմանն ու օգտագործմանը:
Օրենսդրական պահանջների կատարումը վերահսկելու նպատակով էլ ստեղծվելու է կարգավորող մարմին, որի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան