Ե՞րբ կրկեսի շենքը կբացի դռները և կսկսի կանոնավոր գործել․ սեփականատերերը դեռ հստակ ժամկետ չեն նշում, հիմնավորում են՝ շինարարությունն ավարտված է, ներքին հարդարումների փուլում են:
20 տարի ձգձգվող ներդրումների ու շինարարության համար Կառավարությունը վերջնաժամկետ էր տվել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո տվել ևս կես տարի ժամանակ:
Այս տարի արդեն Պետական գույքի կառավարման կոմիտեն գույքը պետությանը վերադարձնելու դատական հայց է ներկայացրել «Երևանյան կրկես» ընկերության դեմ, որի վերահսկիչ փաթեթը՝ 76.5 տոկոսը, պատկանում է «Տաշիր կապիտալ» ընկերությանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան