«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Բագրատունյաց 19-43 շենքերի, Բագրատունյաց 2, 3 նրբանցքների, Տարոնցու նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: