Սեպտեմբերի 4-ին Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։
«Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները նրանց ողջունել են ծափերով և վանկարկումներով:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։