Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սոցցանցի էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Հարգելի՛ երկրպագուներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը»,- ասված է հայտարարության մեջ: