Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան այս տարվա ժամկետային զինծառայությունից զորացրվածներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հրավիրում է մասնակցելու աշնանային ուսումնական շրջանի ընդունելությանը: Ակադեմիայի տնօրենն ասում է, որ, մասնավորապես, բանակից զորացրվածներին հասարակության մեջ ինտեգրելու համար խնդիր կա, բացի դրանից, շուկայում փորձում են լուծել հյուրընկալության ոլորտի գործունեության բացը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: