Եվրահանձնաժողովի բարձրագույն գործադիր մարմինը հայտարարել է, որ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեղափոխող ինքնաթիռի նավիգացիոն համակարգը խափանվել է Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատճառով։
«Մենք հաստատում ենք, որ GPS ազդանշանը խափանվել է, բայց ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Բուլղարիայում»,- AFP-ի հաղորդմամբ ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիաննա Պոդեստան։ «Մենք տեղեկատվություն ենք ստացել Բուլղարիայի իշխանություններից, նրանք կասկածում են, որ դա Ռուսաստանի կողմից ակնհայտ միջամտություն է»։
Բուլղարիայի կառավարությունը հաստատել է, որ թռիչքի ընթացքում «ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգին տեղեկատվություն փոխանցող արբանյակային ազդանշանը չեզոքացվել է»։
Financial Times-ը, հղում անելով անանուն պաշտոնյաների, հաղորդել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել օգտագործել էլեկտրոնային նավիգացիոն օժանդակ միջոցներ օդանավակայան մոտենալիս և ստիպված է եղել վայրէջք կատարել Պլովդիվի օդանավակայանում՝ օգտագործելով թղթե քարտեզներ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը FT-ին ասել է, որ միջադեպին Ռուսաստանի ներգրավվածության մասին հաղորդագրությունները «ճիշտ չեն»։