Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված
խոտածածկույթի հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության արագ արձագանքն ու լայնածավալ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Հրդեհի վայրում անմիջապես աշխատել են շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և ՆԳՆ փրկարար ծառայության համատեղ ուժերը։
Դեպքի վայր են ժամանել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։
Ներգրավված են եղել նաև Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը և վարչության ողջ անձնակազմը։
Համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։
Հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են: