Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալով՝ ՀՕՊ համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 582 թիրախ։ Հիմնականում տուժել են Զապորոժիեն և Դնեպրը, վնասվել են բնակելի շենքեր և ձեռնարկություններ: Զապորոժիեում զոհվել է մեկ խաղաղ բնակչ, ևս 30 մարդ վիրավորվել է: Կիևին օրերս հասցված հարվածների հետևանքով զոհվածների թիվն էլ հասել է 25-ի, 50-ից ավելին վիրավորվել է