Գյումրու Վերականգնողական կենտրոնում բացվել է նոր մանկական սպա բաժինը, որը Շիրակի մարզի բնակիչների համար սպասված նորություն էր։ Այն համարվում է 3-րդը Հայաստանում, իսկ մարզում՝ առաջինը, որը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Սպա կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ կմատուցի Շիրակի մարզի և տարածաշրջանի երեխաներին։
Այստեղ երեխաները կկարողանան շարունակել ֆիզիկական հմտությունների զարգացումը նաև ջրային թերապիայի միջոցով՝ համապատասխան թիմի աջակցությամբ։